ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։

Էլբակյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղոթեք ինձ համար։ Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID-19 է հայտնաբերվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3029 է, մահացածների թիվը՝ 43:

Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1218, փաստացի բուժվողներինը՝ 1758: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 29205 քաղաքացի: Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է:
Ավելի վաղ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 110 ինքնամեկուսացված, որոնցից 103-ը, կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո, վերադարձել է բնականոն աշխատանքի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )