Ազատի կացարանում 15 զինվորի մահվան գործով ամբաստանյալները կմնան կալանքի տակ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է Ազատի կացարանում 15 զինծառայողի մահվան գործով երեք մեղադրյալների կալանքի ժամկետը։

Դատարանի որոշմամբ ամբաստանյալներ Եղիշե Հակոբյանի, Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով, գրում են լրատվամիջոցները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին:

Share This