<<Հրապարա>>․ Վանաձորում ՔՊ-ն նահանջում է
«Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։
Խոսքը հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին է եւ ՀԱՍԿ-ի ցուցակով անցած Ակայի` Արկադի Փելեշյանի։ Նրանք չեն ուզում համագործակցել Վանաձորում «մենթական» ճանապարհով հարցեր լուծող իշխանության հետ։ Այսօր Վանաձորի ավագանու 33 անդամ կստանան մանդատները։ 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։