Օլգա Բուզովային 15 օրվա վարչական կալանք է սպառնում

Օլգա Բուզովային 15 օրվա վարչական կալանք է սպառնում ավտոմեքենայի ղեկին արագության ռեժիմի բազմակի խախտումների պատճառով։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ նմանատիպ վերջին գերազանցումն արձանագրվել է Մոսկվայում։ Տուգանքը մինչ այժմ վճարված չէ։ Բայց հնարավոր կալանքի պատճառը դա չէ։Երգչուհին կարող է 15 օրվա կալանքի ձեւով պատիժ ստանալ խախտման համար, որը կատարվել է դեռ ամռանը։ Արհամարհելով սահմանափակող նշանները՝ նա արագությունը գերազանցել է 40-60 կմ ժամ։ Բավական լուրջ խախտում՝ Բուզովայի եկամուտների համեմատությամբ ծիծաղելի տուգանքով՝ հազար ռուբլի։
«Այդ ժամանակվանից ավելի քան երեք ամիս է անցել, այդ պատճառով օրենքով՝ նրան կարող է 15 օրվա կալանք սպառնալ կամ 50 ժամվա հանրային աշխատանք»,- հայտնել է իրավապ մարմինների աղբյուրը։Բուզովան ռեկորդակիր է դարձել ու տարվա ընթացքում ճանապարհային երթեւեկության 63 խախտում հավաքել։ Դրանց մեծ մասը վճարված չէ։ Խախտումների շարքում են նշագծմանը չհետեւելը, արագության գերազանցումը, լուսացույցի արգելող նշանի դեպքում երթեւեկում եւ այլն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )