Փաշինյանը հանձնարարել է Ամանորի առիթով երգ գրել

Հայաստանում Ամանորին նվիրված երգ գրեն, որը կկարողանա մրցել հայտնի Jingle Bells-ի հետ եւ համաշխարհային ճանաչում կստանա։ «Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչև Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,-ասել է վարչապետը: Թե ինչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին նման հանձնարարական տալ, դժվար է ասել, սակայն պարզ մի բան կա, որ հարկ է, որ նա հիշի՝ դատարկ փորով երգ չես վայելի։ Նույնիսկ եթե շատ սկզբունքային ես, միեւնույնն է, չի կարելի մարդկանց ստիպել դատարկ փորով երգ վայելել։ Ի վերջո, հասարակությունը հեղափոխություն չարեց ամանորյա երգերի համար, այլ որպեսզի լավ ապրի, եւ այդ լավ ապրելը իրենց մարշկ վրա զգան բոլորը եւ ոչ թե միայն Փաշինյան ընտանիքը իր մերձավորներով եւ իշխանության մեջ եղածները։ Սա արդեն անհասկանալիից այն կողմ նույնիսկ աբսուրդ է ու բացարձակ անպատասխանատու վիճակ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )