Տարբեր ազգերի տարբեր սովորույթներ
Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթը, որը մեզ կարող է տարօրինակ թվալ, և մեր անտեղյակության պատճառով կարող ենք վիրավորել ինչ-որ մեկին և անհարմար դրության մեջ ընկնել: Անհարմարություններից խուսափելու համար ծանոթանանք տարբեր ազգերի տարբեր սովորույթներին:
Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տեղը զիջել տարեցներին, նրանք կարծում են, թե դրանով դու ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը:
Չինաստանում չի կարելի հյուր գնալիս ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը, դա նշանակում է, որ նրա տունը հասարակ է ու տգեղ, և դրանով փորձում ես մթնոլորտը փոխել:
Ֆինլանդիայում չի կարելի ընդհանուրի մեջ հաճոյախոսել ինչ-որ մեկին. դա վիրավորական է մյուսների համար:
Չինացիների մոտ սովորություն է ճպճպացնելով ուտելը, որով տպավորություն է ստեղծվում, որը ճաշը շատ համեղ է քեզ դուր է եկել:
Հարավային Կորեայում հաց ուտելիս, եթե աչքերից արցունք է թափվում, ամենալավ հաճոյախոսությունն է խոհարարին:
Հնդկաստանում ընտանեկան միջավայրում չի կարելի նվերի համար շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամներից մեկը նվեր է ստանում մյուսից, պետք է ասի. «Ինչ գեղեցիկ է», «Շատ էի ուզում այս իրը ունենալ» կամ «Վաղուց եմ երազել սրա մասին», բայց ոչ մի դեպքում չի կարելի ասել «Շնորհակալություն»:
Չինաստանում չեն ընդունում 4 թիվը, այդ թիվը, ըստ չինացիների, մահվան խորհրդանիշ է: Նույնիսկ հյուրանոցների համարներում չկա այդ թիվը, այսպես` 1 2 3 5:
Հունաստանում հյուր գնալու ժամանակ չարժե գովաբանել այդ տան որևէ իր` ծաղկաման, նկար, այլապես տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ:
Շարունակելի…