Վլադիմիր Պուտինը խոսել է <<բաժակ նետողների>> մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների մասով կայացված դատավճիռներին։ Նա, մասնավորապես, ասել է, որ բոլորն ունեն իրավունք արտահայտելու իրենց կարծիքը, սակայն միայն օրինական ճանապարհով։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Իր խոսքում ՌԴ նախագահն ասել է, որ եթե ցուցարարը պլաստիկե բաժակ կամ շիշ է նետում, դեռ կարելի է ներել, սակայն երբ անցնում է արդեն քարերին, ապակե շշերին, իսկ հետո էլ՝ կրակելուն, խանութներ թալանելուն, ապա դա անթույլատրելի է։
Նշենք, որ ցուցարարների հանդեպ վճիռները հրապարակվել են դեկտեմբերի 6-ին։
