Սոթքի հանքի մի մասը Քարվաճառում է և անցնում է Ադրբեջանին. Կառավարությունից ոչ ոք չպատասխանեց Թագուհի Թովմասյանի հարցին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան մնաց պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սոթքի հանքի վերաբերյալ հարցը:

Թովմասյանը հայտարարեց. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության  մասով»:

Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ. «Այս հարցը տալիս եմ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորը:Կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )