Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմո՞ւնք է տվել

Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար»՝ «յուրացնելը կամ վատնելը» եւ պատժվում է ազատազրկման հինգից ութ տարի ժամկետով։ Երկարաշունչ հաղորդագրությունը մարդկային լեզվով վերապատմելու դեպքում պետք է նշենք, որ մեղադրանքի հիմքում ընկած է տենդերը հօգուտ իր ընկերոջ՝ Ֆլեշի Բարսեղի լուծելը, որին է տրամադրվել գյուղատնտեսական կազմակերպություններին դիզվառելիք մատակարարելու իրավունքը։ Այսինքն Սերժ Սարգսյանը մեղադրվում է նրանում, որ «հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ»: Մյուս կազմակերպությունը, որին արհեստականորեն դուրս են մղել մրցույթից «Մաքսհուր» կազմակերպությունն է, որը եւս զբաղվել է բենզինի եւ դիզվառելիքի ներկրմամբ։ ՀՔԾ հաղորդագրության մեջ նշված է․ «Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը»: Այսինքն, Սերժ Սարգսյանը մեղադրվում է 60 միլիոն դրամի վնաս պետությանը պատճառելու համար, որը ոչ թե անձամբ է յուրացրել, այլ տենդերի անօրինական ելք է ապահովել՝ հօգուտ իր ընկերոջ։
Չասենք, որ 10 տարի նախագահ, 30 տարի այլ բարձր պաշտոններ զբաղեցրած անձին նման մեղադրանք առաջադրելը, առնվազն, զավեշտական է։ Բայց այս քրեական գործում ուշագրավն այն է, որ տենդերի անմիջական պատասխանատուն եւ իրականացնողը՝ գյուղատնտեսության նախարարությունը՝ հանձինս նախարար Սերգո Կարապետյանի, իր վրայից մեղքը գցելու համար ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ասելով, որ տենդերի որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հրահանգով։ Եւ մեղադրանքը, մեր տեղեկություններով, կառուցվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։ Հիշեցնենք, նա 2010-ից 2016 թվականներին նախարար է աշխատել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )