<<Հրապարակ>>. Ռոբերտ Քոչարյանի թիմում ում են տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում
Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը:
«Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր: Լ․ Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց. «Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ եւ ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում