ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ
Ռազմագերիների փոխանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ավանդական բրիֆինգի ժամանակ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օդանավում Հայաստան էր բերվել Բաքվից 44 հայ ռազմագերի, Ադրբեջան տարվել 12 ռազմագերի։ Փոխանակությունը իրականացվում է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ Հայտարարության։