ՊՈՒՏԻՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԹԵԺԱՑՄԱՆԸ
Պուտինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության վերջին թեժացմանը։
Ինչու Ղարաբաղյան հակամարտությունը կրկին թեժացավ հիմա եւ այսչափ կտրուկ։ Ինչպես պահեց իրեն Թուրքիան այդ հակամարտությունում։ Անկարան ցույց է տալիս, որ ունի շահեր, իսկ որոնք են Մոսկվայի շահերը։ Ինչպիսին է իրավիճակը Հադրութում եւ արդյոք հնարավոր է հրադադարի խախտում։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հիմք է ընդունել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները Ղարաբաղի շրջակայքում։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկելիությունից բազմամյա լարվածությունից հետո։
Պուտինը հակված չէ, որ արտաքին հրահրում է եղել։ Ռեգիոնում պետք է հաստատվի ստատուս քվո։ Թուրքիայի կեցվածքը հիմնված է այն բանի վրա, որ պաշտպանում է Բաքվի շահերը եւ պնդում է, որ ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը եւ միջազգային իրավունքի տեսակետից, այն ադրբեջանական տարածք է։ Իրական վիճակը բավական բարդ է եւ մարդիկ զենք են վերցրել ոչ հեշտ իրավիճակից ելնելով։ Կողմերը պետք է կանգ առնեն այն կետում, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման պահին։
Պուտինը նկատել է, որ կարեւոր է, որ մարդիկ չեն զոհվում ու խեղվում, արյունահեղություն չի լինում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարեւորն է։ Մնացած հարցերը, ըստ Պուտինի երկրորդական են։ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ հաջորդ փուլով պետք է վերականգվեն տնտեսական հնարավորությունները։ Պուտինը հույս է հայտնել, որ եզակի խախտումները այդպես եզակի էլ կմնան։ Ինչ վերաբերում է Ղարաբաղում խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հնարավոր է կողմերի միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ։