Պուտինը նախկին նախագահի՝ ցմահ սենատոր լինելու իրավունքի մասին օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնային խորհրդի ձևավորման կարգի մասին օրենք, համաձայն որի՝ նախագահն իր լիազորությունների ավարտից հետո իրավունք է ստանում դառնալ սենատոր և հավակնել ցմահ քվոտայի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Օրենքը արդեն ուժի մեջ է մտել: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ մշակված օրենքի նոր տարբերակի հեղինակը հենց Պուտինն է:
Օրենքի համաձայն` նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ձեռք բերում Դաշնային Խորհուրդ դիմում ներկայացնելու պահից. Դրա համար տրվում է երեք ամիս՝ լիազորությունների դադարեցման օրվանից: Եթե դրանք լրացել են մինչև օրենքի ընդունումը, դիմումը կարող է ներկայացվել ցանկացած պահի:
Օրենքը նաև թույլ է տալիս գործող պետության ղեկավարին նշանակել սենատորներ: Դրանց թիվը չպետք է լինի 30-ից ավելի, և միայն 7-ը կարող են դիմել ցմահ անդամության համար (մնացածը `6 տարի ժամկետով): Դիմել կարող են միայն այն քաղաքացիները, որոնք պետական ու հասարակական գործունեության ոլորտում բացառիկ ծառայություններ են մատուցել: