Պողոս Ստամբուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր

«Գալիս էին սարեր շուռ տալու խոստումներով, բայց անգամ քար չեն գլորում»..
Վերջին գումարման Ազգային ժողովում բացի փոխադարձ վիրավորանքներից ուրիշ բան չենք տեսել դեռ, բայց ընդդիմությունը հայտարարում էր, որ գալիս է փոփոխություններ անելու համար։ ԲՀԿ ին էլ այն ժամանակ անվանում էին թույլ ընդդիմություն։
Հիմա առավել քան երբևէ ԲՀԿ ի բացակայությունը նկատվում է Ազգային ժողովում։ Բոլորս էլ կարող ենք իրար մասին ելույթներ ունենալ և վիրավորել միմյանց, բայց էդ ելույթները ունենալուց առաջ հարց չի ծագու՞մ, ինչով են դրանք օգնելու ՀՀ քաղաքացուն, վարկերն են մարելու՞, թե՞ ՀՀ անվտանգային հարցերն են կարգավորելու։
Պարոն Ծառուկյանը խոսելուց բացի գործով էր զբաղվում։ Եվ հիմա էլ, չլինելով Ազգային ժողովում ԲՀԿ ն շատ ավելինա անում, քան մեր ներկայիս ընդդիմությունը։Վերջին շրջանում Պարոն Ծառուկյանը անձամբ մի շարք հանդիպումներ է ունեցել ռուս պաշտոնյաների հետ։ Մի շարք հարցեր են քննարկվել, որովհետև մենակ նեղ պահին են մեր երկրում հիշում ՌԴ ի գոյության մասին, իսկ պարոն Ծառուկյանը գործով է ապացուցում որ իր երկրի ռազմավարական գործընկերոջ կողքին է որպես արտախորհրդարանական ամենամեծ ուժի ղեկավար։ Ամսվա մեջ երկու անգամ հարյուրից երկու հարյուր հոգով հավաքվել ու գնալ Դատախազության շենքի մոտ ու գեղեցիկ տեքստեր արտասանել, մեղմ ասած երկիրը ոտքի չի հանելու, որովհետև այդ նույն դատախազը իր գործնա անում, այդ նույն իշխանությունը իր գործնա շարունակում և թուրքը րոպե առ րոպե մոտենումա մեր հայրենիքին։
Մեր երկրում դրական փոփոխություններ լինել չեն կարող,որովհետև այսօրվա ընդդիմությունը գեղեցիկ ելույթ ունենալուց բացի ոչինչ չի անում։Էլ չեմ ասում որ ոչ մեկ չի էլ հիշում որ երկրում տնտեսություն գոյություն ունի, որը տոտալ կործանման շեմին է, իսկ օրեցոր ապրանքները թանկանում են։ Խնդիրները շատ են, տարբեր ոլորտներից, բայց ոչ իշխանությունն է աշխատում, ոչ էլ ընդդիմությունը։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )