Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վարդան Գրիգորյանը 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վարդան Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից>,-ասված է որոշման մեջ: