Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու <<Իմ քայլը>>խմբակցության անդամների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան դիմավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: