<<Պառվաբոզ Նատաշկայի>> նապառնիկ Էդմոնը մեղադրում է Արթուր Վանեցյանին
Նախկին ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքի տեղավորվելուց հետո առավել ագրեսիվ է սկսել պաշտպանել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի շահերը։ Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Մարուքյանը ամենատարբեր միջոցներով հարվածում է իրական ընդդիմադիր ուժերին։
Երկու շաբաթ առաջ Մարուքյանի թիմակից Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա ձերբակալվեց ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանը։ Սրանից առաջ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան և հնարավորություն տվել իշխանություններին ժամանակ շահել, որի ընթացքում կալանավորվեց նախկին քաղաքապետ, այս ընտրություններում հաղթող ուժի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյան։
Հիմա էլ Մարուքյանն ու իր թիմը ամեն բան անում են, որպեսզի Վանաձորի ավագանին չկարողանա բնականոն աշխատել։ Այս համտեքստում Մարուքյանի և իր թիմի թիրախում են հայտնվել «Հայրենիք» կուսակցությունն ու կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Մարուքյանը այս պայքարի մեջ է մտել քաղաքական ամենաէժան գործիքակազմով, ինչն, իհարկե, սպասելի էր նրանից։
Էդմոն Մարուքյանի այս դերակատարումը քաղաքական դաշտում շատերի համար անկնկալ չէ։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նա դարձել է Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ «Պառվաբոզ Նատաշայի» նապառնիկը (գործընկեր) Հանրայինում։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Փաշինյանը, իրեն պատկանող թերթում անդրադառնալով Պետրոս Ղազարյանին, գրել էր․«․․․Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ»,-գրել էր Փաշինյանը (աղբյուրը այստեղ):
Մենք, իհարկե, Պետրոս Ղազարյանի մասին նույն պնդումը չենք անի, քանի որ չունենք այն փաստերը, որոնց վրա հենվելով Նիկոլ Փաշինյանը նման որակում է տվել, բայց առնվազն ենթադրության տեղիք է տալիս մեզ և ընթերցողին Պառվաբոզ Նատաշկայի և իր նապառնիկ Էդմոն Մարուքյանի մասին։