Միլիոնավոր թվիթերյան օգտատերերի հեռախոսներ հայտնվել են
Կիբերանվտանգության մասնագետ Իբրահիմ Բալիչը ընտրողականության մեթոդով կարողացել է գտնել «Թվիթերի» 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Այսպիսով հարվածի տակ են հայտնվել այս սոցկայքի օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը։ Այս կերպ Բալիչը կարողացել է բացահայտել թվիթերյան օգտատերերի հեռախոսահամարները Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից, Հունաստանից, Իրանից եւ Հայաստանից։