ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ 09:45-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը։
Քիչ առաջ մետրոպոլոտինեի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնեց.
«Հարգելի’ գործընկերներ,
տեղեկացնում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվեցին 09:45-ի դրությամբ»: