Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում. Վահե Հակոբյան․ <<Փաստինֆո>>

Նիկոլ Փաշինյանի փորձում է Հայաստանը տանել կիսանախագահական կառավարման: Նրա ամբիացներն այնքան են աճել, նա այնքան ոչ ադեկվատ է գնահատում այսօրվա իրականությունը, որ, բոլոր խնդիրները թողած, փորձում է իր երազանքն իրագործել, որ իրեն ասեն ոչ թե պարոն վարչապետ, այլ՝ պարոն նախագահ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ գնալու է սահմանադրական փոփոխությունների, արդեն ձևավորել է դրանով զբաղվող հանձնաժողով, ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր է անում Հայաստանում կառավարման համակարգը փոխելու ուղղությամբ»,-ասաց Վահե Հակոբյանը և շեշտեց՝ Հայաստանը հիմա պատրաստ չէ նման ցնցումների.
«Մենք, նախևառաջ, պետք է այս հետպատերազմյան և պարտվողական իրավիճակից դուրս գանք, փորձենք հետևանքները մարսել, հետո նոր բոլորով մտածենք՝ մեզ պառլամենտակա՞ն երկիր է պետք, թե՞ կիսանախագահական»,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի շուրջ ստեղծված աղմուկին և նրա պաշտոնանկությանը, Վահե Հակոբյանի խոսքով՝ սա Արևմուտքի ծրագիրն է, որը փորձում է «Հայկ Մարությանից երկրորդ Նիկոլ Փաշինյան ստեղծել»:

Պատգամավորի խոսքով՝ Արևմուտքը, որը մեծ դեր ուներ 2018թ-ին հեղափոխության մեջ, Նիկոլ Փաշինյանից սպասումները չեն արդարացվել, ուստի հիմա, ի դեմս Հայկ Մարությանի, փորձում է «կեղծ» ընդդիմություն ստեղծել՝ վերջինիս շուրջ համախմբելով արևմտամետ քաղաքական ուժերին՝ ինչպես օրինակ Արամ Սարգսյանի «Հանրապետության»-ը, «Լուսավոր Հայաստանին».

«Ուկրաինայում այն, ինչ կատարվեց, դրա պրոյեկցիան է կատարվում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը, լինելով ապաշնորհ և անհեռատես ղեկավար, չիրականացրեց Արևմուտքի սպասումները, հիմա Հայկին առանձնացնում են իրենցից՝ «ժերտվա» տալով Նիկոլին, հետագայում Հայկի շուրջ փորձելու են կոնսոլիդացնել այն նույն ուժերին, որոնք կանգնած են հեղափոխության հիմքերում, կարճ ասած՝ Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Արևմուտքին հիմա պետք է մի կերպար, որի շուրջ կկոնսոլիդացվեն քաղաքական ուժերը, քանի որ ո՛չ Արման Բաբաջանյանը, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ Արամ Սարգսյանը չեն կարողանա այդ բեռն իրենց վրա վերցնել, չեն աճել այդքան։ Չեմ ասում Հայկ Մարությանն այդքան աճել է, բայց Արևմուտքի տեսանկյունից Մարությանը միակ մարդն էր, որի շուրջ կարող են կոնսոլիդացվել քաղաքական ուժերը»,-ասաց Վահե Հակոբյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը ինչ հրահանգ ստանան Արևմուտքից, այն էլ կատարելու են.

«Համոզված եմ, առաջիկայում նրանք ստանալու են հրահանգ՝ կանգնել Հայկ Մարությանի կողքին՝ դրանով բերելով երկրորդ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Վահե Հակոբյանը և հավելեց, որ այս ծրագրից անմասն չէ նաև Նիկոլ Փաշինյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )