ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՐԹՆԱՑՆԵԼՈՒ ՁԵՒ ԵՆ ԳՏԵԼ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
Ֆրանսիական Սորբոնի համալսարանի գիտնականները գտել են ձեւ մարդու մեջ ստեղծագործական ուժերն արթնացնելու համար։ Դրա համար, նրանք իրենց գիտափորձի իրականացման ընթացքում սկսել են կիրառել այն մեթոդները, որոնք օգտագործում էին գյուտարար Թոմաս Էդիսոնը եւ նկարիչ Սալվադոր Դալին։ Այս մասին հայտնում է Science Advances պարբերականը։
Այսպես, երկու աշխարհահռչակ անձինք էլ ինչ-որ կարեւոր հարցի մասին մտածելիս, ձեռքում պահում էին որեւէ ծանր բան ու մտածում, մինչեւ կննջեին։ Երբ սկսել են ննջել, մկանները թուլացել են, ծանր իրն ընկել է գետնին ու ձայն արձակել։ Հենց այդ պահին էլ, պարզվում է, որ որոշումը գտնված է եղել։ Գիտափորձին մասնակցել է ավելի քան հարյուր մարդ։ Նրանք նույնպես պետք է ննջեին, իսկ նախքան այդ՝ նրանց մաթեմատիկական խնդիր էր առաջադրվել։
Պարզվել է, որ քնելու ընթացքում նրանց գլխուղեղում տեղի է ունենում ստեղծագործական ուժերի խթանում։ Մեթոդի կիրառությունը ապահովում է խնդրի լուծման 83 տոկոսանոց արդյունք։