ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆԸ ՁԵՌՆՊԱՀ ԿՄՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՋԵՑՎԱԾ ՀՐԱՄԱՆՆ ԻՐԱԿԱՆՑՆԵԼՈՒ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒՑ

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խ,բակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է,

«Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը: Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով, իրական փաստեր չպարունակող քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն: Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հուսով ենք, որ դատարանը ձեռնպահ կմնա քաղաքական հաշվեհարդար իրականացնելու իջեցված հրամանն իրականցնելու անպատվաբեր առաքելությունը կյանքի կոչելուց»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )