Կաշառք տալու մեջ մեղադրվող Սաշան հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում
Ոստիկանության Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Սաշա Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: