<<Երեխաների քաղաք>>ծրագիրը չեղարկվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» № 1818-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերվում է չարչրկված «Երեխաների քաղաք» ծրագրին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 08.08.2019թ. №1818-Ա որոշման համաձայն՝ նախատեսվում էր «Երեխաների քաղաք» կառուցելու և անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման և ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և Տափերական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա մակերեսով վարելահողը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )