Ծեծկռտուք <<Արժանապատվության երթ>>-ի ժամանակ

Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը «Արժանապատվության երթ» է նախաձեռնել, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

Բաղրամյան փողոցի մերձակայքում մի քաղաքացի, ի պաշտպանության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վանկարկումներ արեց։ Երթով շարժվող ցուցարարներից ոմանք հարձակվեցին նրա վրա, ծեծկռտուք սկսվեց։

Քաղաքացիների և ոստիկանների միջամտությամբ կռիվը դադարեց։ Ծեծկռտուքի հետևանքով Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացու աչքը վնասվեց։

Վերջինս հրաժարվեց խոսել լրագրողների հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )