Լուկաշենկոն կանխատեսում է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի «թեժ կոնֆլիկտն» ավարտվել է, իրավիճակի քննարկումը շարունակվում է դիվանագիտական հարթության վրա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Սպուտնիկ Բելառուս»-ի հաղորդմամբ՝ Լուկաշենկոն երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել արտաքին քաղաքականության ակտուալ հարցերի շուրջ: Նա, մասնավորապես, նշել է, որ միջազգային օրակարգը շարունակում է մնալ բարդ:

«Կրկին բռնկվել է իրավիճակը նախկին Խորհրդային միության տարածքում: Այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մեր երկու մտերիմ գործընկերների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավարտված թեժ կոնֆլիկտն այժմ տեղափոխվել է դիվանագիտական հարթություն…այն բանից հետո, երբ Ռուսաստանն ակտիվ դրսեւորեց իրեն, անկեղծ խոսենք, Թուրքիան եւս ակտիվ էր, պարզապես որոշ ԶԼՄ-ներում դա այլ կերպ է ներկայացվում: Արեւմուտքում մտահոգվել են այսպես կոչված Մինսկի խմբի համանախագահները: Ռուսաստանից բացի, այդ խմբում են Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Նրանք պատրաստ են քննարկել, թե ինչ է լինելու հետո, եւ ինչու են այնտեղ ռուս խաղաղապահներ գտնվում»,-ասել է Լուկաշենկոն:

Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ դեռ մոտ չէ այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղում  իրական խաղաղության կհաստավի, երբ պատերազմից հետո մարդկանց թույլ կտան հիմնվել իրենց կողմից լքված տարածքներում, իսկ ազգային փոքրամասնություններն իրենց անվտանգ կզգան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )