Լարված իրավիճակ Գյումրիի Խրիմյան Հայրիկ մայրուղու՝ ավտոմաքսատան հարեւան տարածքում

Գյումրեցիները ուրախացան անշուշտ, որ ավտոմաքսատունը տեղափոխվելու էր Գյումրի։ Այն քաղաքում ինչ խոսք, աշխուժություն բերեց։ Սակայն պարզվում է, քաղաքում կան մարդիկ, որոնց համար այս մաքսատունը խնդիրներ է ստեղծել, քանի որ տասնամյակներով ինքնակամ զավթած համայնքապատկան հողերը ստիպված են ազատել, որպեսզի պետությունն իր գործառույթները իրականացնի։ Այսօր հերթական նման միջադեպը տեղի ունեցավ Խրիմյան Հայրիկ մայրուղում, ավտոմաքսատան հարեւանությամբ գտնվող տարածքում, որը տասնամյակներ ի վեր առանց օրինական փաստաթղթերի զբաղեցրել են Զարգարյան Աթաբեկ եւ Սարիբեկ եղբայրները։ Վերջիններս Գյումրիում բավական հայտնի Չուբարի եղբայրներն են։ Տարածքը որը զբաղեցրել են, ըստ համայնքապետարանի տեղեկության, պատկանում է համայնքին, սակայն նրանք էլ ասում են, որ իրենք երեսուն տարի մաքրել են տեր են կանգնել տարածքին եւ իրենց տնտեսական նպատակների համար օգտագործել։ Սակայն եկել են կտրել ծառերը եւ այժմ վերցնում են տարածքը իրենց ձեռքից։ Զարգարյան եղբայրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկել է Գյումրի եւ տարածքի հարցն է բարձրացվել, թույլ է տվել, որ դիմացի մայթը զբաղեցնեն, սակայն համայնքապետարանը հակադարձում է, որ նման բան անհնար է, քանի որ մայթը հանրային տարածք է եւ չի կարող զբաղեցվել։ Իրավիճակը բավական լարված էր, կրքերը բորբոքված եւ որոշվեց երկու ժամով հետաձգել տարածքի հետառումը, մինչեւ համապատասխան տեխնիկան Երեւանից կհասներ Գյումրի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )