Ինչպես կասեր իր տերը՝ այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր էսքան շուտ. Ռուբեն Հայրապետյան
«Երկիր Մեդիայի» եթերում ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը. «Ես նրան, իհարկե, չեմ վիրավորի: Անդրանի՛կ ուզում եմ մի բան ասել, որ, ինչպես կասեր իր տերը՝ այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր էսքան շուտ: Պետք չէր էսքան շուտ ցույց տալ քո դեմքը: Ես անձնական վիրավորանք չեմ տալիս, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ ա: Ես իրականում նրա անունը չէի տա, ես սկզբից մտածում էի, որ նա՝ որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու, լավություն ա ուզեցել անի»,-ասել է Հայրապետյանը: