Ինչու՞ է լռում Հայաստանի պաշտպանության նախարարությունը
Մեկ ժամից ավել է օգտատերերից մեկն իր էջում տեղեկություն հրապարակեց, որ 44-օրյա պատերազմի արդյունքում մենք ունեցել ենք 4750 զոհ… Սարսափելի և աղետալի թիվ է…
Ու մինչև հիմա ՀՀ ՊՆ-ն կամ ԱՀ ՊԲ-ն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են այս ահավոր լուրը…
Ե՞րբ է Հայաստանի ՊՆ-ն վերջապես արձագանքելու… Ինչու՞ է մինչև հիմա լռում… Ինչու՞ մենք պետք է այսպիսի տեղեկությունները ինչ-որ մեկի գրառումներից իմանանք… Լավ, սա պետությու՞ն է, թե՝ չէ…
Ձայն հանեք…
Թե՞ սա էլ կեղծ տվյալներ և քարտեզներ ներկայացնել չէ՝ ժողովրդին խաբելու համար, թե հաղթում էինք պատերազմը…