Թալիբները սխալմամբ 800 000 դոլար են փոխանցել Տաջիկստանում Աֆղանստանի դեսպանատան բանկային հաշվին. դեսպանատունը հրաժարվել է վերադարձնել գումարը
Թալիբան» արմատական շարժման զինյալները պատահաբար հարյուր հազարավոր դոլարներ են փոխանցել Դուշանբեում Աֆղանստանի դեսպանատան բանկային հաշվին, հայտնում է eurasianet.org-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարությունը Տաջիկստանում փախստական երեխաների համար դպրոցի կառուցման համար հատկացրել էր 800 000 դոլար։ Սակայն թալիբների կողմից հանրապետությունում իշխանության զավթումից հետո գումարների փոխանցումը չեղարկվել է։ Այնուհանդերձ, գումարը հետագայում սխալմամբ փոխանցվել է Աֆղանստանի դիվանագիտական ծառայությանը։
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ փոխանցված գումարի չափը կարող է 400 000դոլար լինել:
Eurasianet-ը գրում է, որ թալիբները հարցում են ուղարկել Դուշանբե՝ պահանջելով վերադարձնել գումարը։ Տաջիկական կողմը մերժել է այն։
«Մենք դպրոց չենք կառուցել, բայց արդեն չորս ամիս է, ինչ ուսուցիչներն ու դեսպանատան աշխատակիցները աշխատավարձ են ստանում այդ միջոցներից»,- թերթին ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ բոլոր ֆինանսական միջոցները ուղղվում են Աֆղանստանի քաղաքացիների կարիքներին