Երևանում թալանել են <<Փաուեր ջիմ>> սպորտկոմպլեքսը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաիկան վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։
Այդ օրը, ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Ա-ից, ով հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կիևյան փողոցի 1/1 հասցեում գործող «Փաուեր ջիմ» սպորտկոմպլեքսի մուտքի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել դրամարկղը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ 600 հազար դրամ։