Դիրքեր ենք տալիս, զոհեր ենք տալիս, գերիներ ենք տալիս, ինչքա՞ն դիմանանք էս ամենին. քաղաքացի
Բոլորս ցավում ենք, սգում ենք, բայց այսպես արդեն անհնար է. Նիկոլ Փաշինյանը ոչինչ չարեց, միայն դեպի անդունդն ենք գնում: Այս մասին այօր «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց երթի մասնակիցներից մեկը:
Դիրքեր ենք տալիս, զոհեր ենք տալիս, գերիներ ենք տալիս, ինչքա՞ն դիմանանք էս ամենին: Սա քաղաքականություն չէ, սա հայրենիք կորցնել է, պետականություն ենք կորցնում: Պետք է գան, հասնեն Երևան, որ հասկանա՞նք, թե ինչ է կատարվում ու ոչ ոք չի կանգնեցնում, ո՞նց կարելի է այս ամենը շարունակել, պետք է նա այնքան արժանապատվություն ունենա, որ հեռանա»,- ասաց նա:
Ըստ քաղաքացու՝ պետք է բոլորն իրենց քայլն անեն, որ կորսված արժանապատվությունը վերադարձնեն, խղճի առաջ արդար լինել է պետք: «Նա արդեն քաղաքական դիակ է: Ոչ ոք նրան չի հարգում, գոնե կարելի էր արժանապատիվ պարտվել, արժանապատվությունն ի ծնե է լինում, մարդիկ կամ դա ունենում են, կամ չեն ունենում: Ինչպես տեսնում եք՝ նա չունի»,-ասաց քաղաքացին:
Հիշեցնենք, որ քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է «Թումո»–ի այգու մոտից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։