<<Վարդանս, տղես, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ներողություն, որ գնացիր>>. Դավիթ Ամալյանի գրառումը որդու զոհվելու մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ Արցախում զոհվել է հեղինակ-կատարող, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի որդին` Վարդանը։
Դավիթ Ամալյանը քիչ առաջ գրառում է արել որդու զոհվելու մասին. «Վարդանս, Տղես… Շնորհակալ եմ, որ ծնվեցիր… Ներողություն, որ գնացիր…»:
Նշենք, որ Վարդանը 19 տարեկան էր, նա ժամկետային զինծառայող էր: