Գերմանիան մտահոգված է Ուկրաինայի շուրջ իրադրությամբ

Գերմանիան խիստ մտահոգ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը:

«Ես խիստ անհանգստացած եմ, սակայն դա նշանակում է, որ պետք է օգտագործել դեպի երկխոսություն շարժվելու յուրաքանչյուր միլիմետրը»,- ասել է նա:

Բերբոկը կարևորել է «նորմանդյան ձևաչափով» բանակցային սեղանին վերադառնալը՝ օգտագործելով շփումները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, ինչը թույլ կտա խուսափել հետագա լարումից:

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )