Գեղասահքի Եվրոպայի 2021թ․ առաջնությունը չի կայանա COVID-19-ի պատճառով

Գեղասահքի՝ Զագրեբում նախատեսված Եվրոպայի 2021թ. առաջնությունը և Պեկինում Գրան Պրիի եզրափակիչը չեղարկվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Գեղասահքի միջազգային միության պաշտոնական կայքից:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․ «Գեղասահքի միջազգային միության խորհուրդը որոշում է կայացրել չեղարկել միջոցառումն ամբողջ աշխարհում կորոնավիրուսային  համավարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և կազմակերպիչների ու մասնակիցների համար ռիսկերի հետագա աճի պատճառով»:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար հունվարի 25-31-ը՝ Զագրեբում, իսկ Գրան Պրիի եզրափակիչը նախատեսված էր դեկտեմբերի 10-13-ը՝ Պեկինում:

Նշենք նաև, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու էր նաևՀայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )