Գազ՝ Կիպրոսի դիմաց. Թուրքիան մտադիր է Իսրայելին Արևելյան Միջերկրականի հետ կապված առաջարկ անել. Репортер

Թուրքիան նախատեսում է Իսրայելին առաջարկել Միջերկրական ծովում նոր սահմանային համաձայնագիր կնքել, որը  տարածաշրջանում գազի հանքավայրերի նկատմամբ իսրայելական վերահսկողություն է ենթադրում՝ Թել Ավիվի կողմից հունական Կիպրոսին ռազմական և քաղաքական աջակցությունից հրաժարվելու դիմաց: Անկարայի առաջարկի մանրամասները դեռ հայտնի չեն, գրում է Репортер կայքը:

2019-ի նոյեմբերին Թուրքիան և Լիբիան համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ Անկարան գրեթե ողջ Արևելյան Միջերկրական ծովն իր տնտեսական ազդեցության գոտին է համարում: 2020-ի մայիսին Թուրքիան հայտարարել է Կիպրոսից արևմուտք հանքարդյունաբերական աշխատանքներ կատարելու ծրագրերի մասին, ինչը տագնապ է առաջացրել Աթենքում  և Նիկոսիայում: Ի պատասխան Թուրքիայի իշխանությունների ակտիվ գործողությունների՝  Հունաստանը և Եգիպտոսը ստեղծել են իրենց սեփական տնտեսական գոտին ՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրելով 2020 թվականի օգոստոսի 6-ին:

Իսրայելի հետ Թուրքիայի գործարքը կարող է մեծապես ազդել Միջերկրական ծովի ռեսուրսների համար պայքարում ուժերի հավասարակշռության վրա: Թե ով կշահի տարածաշրջանային տերությունների միջև նոր համաձայնագրից, ցույց կտա մոտ ապագան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )