Արցախում տարիներով ծառայած, ՀՀ քաղաքացի հանդիսացող սպաների ընտանքիները պետությունից որևէ աջակցություն չեն ստանում. Իմքայլական պատգամավոր
Չգիտեմ՝ կառավարությունը որքանով է տեղյակ այս խնդրից, սակայն ինձ ամեն օր դիմում են Արցախում ժամանակավոր գրանցում ունեցած սպաների ընտանիքների անդամներ, որոնք որևէ աջակցություն չեն ստանում: Չեն ստանում միայն այն պատճառով, որ համարվում են ՀՀ քաղաքացիներ և այնտեղ ժամանակավոր գրանցում են ունեցել: Այդ մարդիկ երկար ժամանակ ապրել և ծառայություն են իրականացրել Արցախում, սակայն այժմ, տուն և ունեցվածք կորցրած, վերջին շաբաթներին վերադարձել են Հայաստան: Արդյունքում նրանք չեն օգտվում փոխհատուցումներից, ունեն մեծ վարկեր, պարտքեր և հայտնվել են անելանելի իրավիճակում: Խնդրում եմ՝ կառավարությունն այս հարցին ուշադրություն դարձնի և րոպե շուտ լուծի սպաների հարցը», – ԱԺ հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: