<<Ոտքի վրա՞ ես` տոմս չստանաս>> Արման Նիկոլյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Նիկոլյանը գրել է. «Ոտքի վրա՞ ես` տոմս չստանաս…
Այսօր նստել եմ հանրային տրանսպորտ, որտեղ մարդիկ կանգնած էին իրար վրա արդեն, իսկ «վարորդ» կոչվածը նորից ուղևորներ էր հավաքում։
Մարդկանց կյանքերի հետ եք խաղում, պարոնայք։ Ուղևորներին կոչով դիմեցի` ով ոտքի վրա է, ուղղակի չվճարի և իջնի գնա։ Ես այդպես էլ արեցի…
Եվրոպայում մեկը մյուսին մի թեթև կպնի, հանրային տրանսպորտում, «մի քանի րոպեից» կհայտնվի դատարանում։
Այդ ո՞ր օրենքով եք մարդկանց գետոյի ու գուլագի վագոնների նման լցնում իրար վրա և տեղափոխում Ա կետից Բ կետը։ 1.000.000 դոլարով նոր տարի եք անում` ասելով` էսթետիկա, գեղագիտական տեսք ու էլ ես իմ ինչ…
1000.000 դոլարով հաստատ մի քանի ավտոբուս կգնեիք և մարդիկ ձեզ կօրհնեին և կգոհանային ձեզնից»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )