Արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճա՞կ է, թե՞ արարողակարգային
Մի քանի սկզբունքային հարց․
——————————————–
– արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճա՞կ է, թե՞ արարողակարգային
– արդյոք Սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,
– արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրե՞լ է արտգործնախարարության հետ, և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,
– եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ է ստուգել, թե Մեհրիբան Ալիևայի էջ պաշտոնակա՞ն է, թե՞ ֆեյք,
– արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել Արցախի հանրապետություն,
– արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ։Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից