Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը հանդիպել են

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Արարատ Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը մանրամասն ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։
Հանդիպմանը նախարար Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության:
Նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )