Ատլետիկոյի պաշտպանը կարող է տեղափոխվել Նյուքասլ

Նյուքասլ Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն» բանակցում են իսպանական ակումբի անգլիացի պաշտպան Կիրան Տրիպյերի տրանսֆերի շուրջ։ «Կաչաղակները» հետաքրքրված են նաև «Շեֆիլդ Յունայթեդի» նորվեգացի կիսապաշտպան Սանդեր Բերգեի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ում։

Այս մրցաշրջանում Տրիպյեն «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և ոչ մի գոլի հեղինակ չի դարձել:

«Նյուքասլը» 18 խաղից հետո Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 19-րդ տեղը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )