Աստղագուշակ դեկտեմբերի 5-ի համար

Խոյ: Օրը առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ: Վտանգ կա, որ ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների:
Ցուլ: Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը, ցավոք, հազիվ թե լավ բանի հանգեցնեն:
Երկվորյակներ: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով: Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:
Խեցգետին: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից:
Առյուծ: Օրվա կեսին հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի որ տագնապներն անտեղի էին: Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնից ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն: Այնպես որ զինվեք համբերությամբ և եղեք զուսպ:
Կույս: Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվել ձեզ շրջախատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնել այն փոխելու համար: ` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել: Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա: Սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:
Կշեռք: Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում:
Կարիճ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն:Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին: Այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից` այսօր նույնիսկ չարժե:
Աղեղնավոր: Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեր վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից։
Այծեղջյուր: Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեն, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից:
Ջրհոս: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ: Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում հաստատվեն հետաքրքիր ծանոթություններ:
Ձկներ: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել:, Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )