ԱՊՀ-ն արդեն ունի մեխանիզմներ, որոնք օգնում են առեւտուր իրականացնել ռուբլիով

ԱՊՀ տարածքում արդեն կան մեխանիզմներ, որոնք օգնում են առեւտուր իրականացնել ռուբլիով՝ նվազեցնելով դրա տատանումների ռիսկերը։ Այս մասին դեկտեմբերի 24-ին «Առեւտուր եւ զարգացում։ Ազգային արժույթներով հաշվարկները որպես փոխադարձ առեւտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Քիշնեւ տեսակամուրջի ժամանակ ասել է Ռոսէքսիմբանկի ֆինանսական շուկաներում հաճախորդների գործառնությունների եւ ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Անդրեյ Մատյաշչուկը։

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը, որ բիզնեսը նախընտրում է առեւտուր իրականացնել դոլարով, ռուբլու փոխարժեքի տատանումներն են։

«Սակայն այստեղ եւս իրավիճակը նկատելիորեն փոխվել է։ Առաջին հերթին, ռուբլին այլեւս այդքան մեծ կախվածություն չունի նավթի գներից, որքան նախկինում։ Երկրորդ, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը վաղուց դադարել է աջակցել ազգային արժույթի փոխարժեքին վարչական միջոցներով: Արդեն կան արժութային ռիսկերի հեջավորման մեխանիզմներ։ Մենք  նույնպես դրանք տրամադրում ենք»,-նշել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )