Այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների․ Արտակ Թովմասյան

Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որևէ տրամաբանություն չունի: Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել և դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն:

Հետևաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման և դավաճանական վարքագծի արձանագրումը:

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում և երկրի ներսում, հետևաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նոր Ազգային ժողով և բացառապես արհեստավարժ և անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլևս որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )