Ամփոփվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումների տարեկան արդյունքները
Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։
Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Նիստը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը:
Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը՝ արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթելով ներկաներին։
Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` «Հայկական կարմիր խաչի» ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպություններից:
Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրել է ՄՀՀ աշխատանքային խմբերի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, ՀԻԳ, COVID-19, Վերահսկողություն) վերաբերյալ հաշվետվությունը, հաստատվել է ՄՀՀ 2022-2023 թվականների ծախսերի պլանը։
Հարցերով և մեկնաբանություններով հանդես են եկել ՄՀՀ հանձնաժողովի անդամներ, հրավիրված մասնագետներ։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:
Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով։
ՀՀ առողջապահության նախարարություն