ԱԺ-ն ընդունեց 2021 թվականի բյուջեի նախագիծը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 14։
Հիշեցնենք՝ 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու ներկայացված նախագծին՝ համարելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: