Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են երկրային ու երկնային կյանքում. ասել էի` եթե զգաք` ազերիները մտնում են Շուշի, պայթեցրեք Սպարապետի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղավ. Կառլեն Սարգսյան
Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են երկրային ու երկնային կյանքում. ասել էի` եթե զգաք` ազերիները մտնում են Շուշի, պայթեցրեք Սպարապետի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբորորդին` Կառլեն Սարգսյանը:
Ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ: Թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը, հավատացեք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք:
Մենք իշխանություն չենք ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, պաշտպանության ու մշակույթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում էլ համաձայն էինք պայթեցնել:
Ասեմ ավելին` նույնիսկ առանց տեղափոխելու խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց:
Ժողովուրդ ջան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ չենք մտածել, բայց պիտի Հայաստանի ու Արցախի իշխանությունները օգնեին: Ինչ անենք, իրենք հանձնելուց գիտեին, գոնե հանձնելուց պիտի տրաքացնեին կամ պայմանավորվեին և նախօրոք տեղափոխեին, նոր հանձնեին:
Եթե ուրիշ ձև գիտեք, ասեք, օգնեք տեղափոխենք: Ես ամեն ինչի պատրաստ եմ, նույնիսկ` Շուշին հանձնելուց առաջ եմ ասել, որ եթե զգաք, որ ազերիները մտնում են Շուշի, տրաքացրեք արձանը, որ մեր հերոսը, Արցախն ազատագրած մեր Սպարապետը բազմաթիվ հայ քաջորդիների հետ չմնա ազերիների ձեռքում:
Ժողովուրդ ջան, խոսքերով չէ, որ պետք է արտահայտվեմ, թե ինչ ցավ է կուտակված մեջ, թե՛ Սպարապետի, թե՛ մեր հերոս ու առյուծ տղերքի ազատագրած Արցախի ամեն մի թիզ հողի համար կենացմահու պայքար տված բազմաթիվ հերոսների շիրիմներ նույնպես մնացին թշնամուն:
Խոնարհվում եմ 90-ական թվականների, Ապրիլյան ու այս պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած բոլոր նահատակվածների շիրիմների առաջ:
Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են ինչպես երկրային, այնպես էլ երկնային կյանքում»,- գրել է Վազգեն Սարգսյանի եղբորորդին:
Ադրբեջանական տիրույթում լուսանկար էր տարածվել այսօր, որից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները պղծել են Վազգեն Սարգսյանի`իրենց վերահսկողության գտնվող Շուշի քաղաքում տեղադրված արձանը: