Wiwibloggs- ի քվեարկությամբ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանն առաջին տեղում է

Եվրատեսիլյան անցուդարձը լուսաբանող ամենահայտնի էլեկտրոնային պորտալը՝ Wiwibloggs-ը, հրապարակել է ամենամյա քվեարկությունը, որի միջոցով իր ընթերցողներին հնարավորություն է տալիս որոշելու հաղթողի իրենց թեկնածուին։

Չնայած քվերակությունը նոր է մեկնարկել, սակայն Հայաստանի մասնակիցը՝ Կարինա Իգնատյանն իր Colors Of Your Dream կատարմամբ կարողացել է գրավել կայքի ընթերցողներից 20,95%-ի սիրտը։

Համաձայն քվեարկության արդյունքների՝ երկրորդ հորիզոնականում Սերբիայի մասնակիցն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Լեհաստանի մասնակիցը։

Նշենք՝ ավելի վաղ տեղի է ունեցել Colors Of Your Dream երգի տեսահոլովակի պրեմիերան։ Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում Հայաստանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )