
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին, ծանր պատմական բանավեճերից հետո, որոնք հատկապես ուշագրավ են ԱՄՆ-Թուրքիա ներկայիս լարված հարաբերությունների ֆոնին։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Guardian-ը, շեշտելով, որ բանաձեւը չունի իրավաբանական ուժ՝ ստիպելու ճանաչելու ժամանակակից Թուրքիային 1,5 միլիոն հայերի կոտորածները Օսմանյան Կայսրությունում, որպես ցեղասպանություն։
Պարբերականը նաեւ անդրադարձել է այն հանգամանքին, որ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 403-ն ընդդեմ 16 ձայների բաշխմամբ՝ Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու բանաձեւի օգտին՝ խստագույնս քննադատելով նաեւ Դոնալդ Թրամփին այն բանից համար, որ հանեց զորքերը Սիրիայից՝ Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, այդպիսով ճանապարհ հարթելով, որպեսզի Թուրքիան հարձակվի Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի վրա։ Հրապարակման մեջ նաեւ անդրադարձ կա թուրքական ժխտողական քաղաքականությանը եւ ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման լոբբիստական քաղաքականությանը, ինչպես նաեւ սիրիացի քրդերի եւ ԱՄՆ հարաբերություններին։
