Supreme և Nike բրենդները միավորել են ջանքերը՝ նոր Air Max 95 մարզակոշիկների ստեղծման համար
Supreme և Nike բրենդները միավորել են ջանքերը՝ նոր Air Max 95 մարզակոշիկների ստեղծման համար, գրում է luxurylaunches.com-ը:Որակյալ կաշվից կարված Air Max 95 սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն երեք գույնով՝ սև, կապույտ և կարմիր։
Air Max 95-ի կողքի հատվածներում կլինի Supreme-ի լոգոն, Nike-ի լոգոն լինելու է կաշվե լեզվակի և կրունկի մասում։Պրեմիում դասի սպորտային կոշիկներն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվեն նոյեմբերի 7-ից՝ 500 ԱՄՆ դոլարով կամ 435 բրիտանական ֆունտ ստերլինգով։
